Թոմաս Տուխել. «Այս պահին մենք չենք կարող ֆուտբոլիստեր վաճառել, Ռոմելուն թիմի կարևոր մասն է»

«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է հարձակվող Ռոմելու Լուկակուի ապագայի մասին: Նախկինում հաղորդվում էր, որ ֆուտբոլիստը կարող է վերադառնալ «Ինտեր»։

«Այս պահին մենք չենք կարող ֆուտբոլիստեր վաճառել։ Ռոմելուն թիմի կարևոր մասն է. Նա ցանկանում է ավելի շատ խաղալ, ես զգում եմ, որ նա հիմա շատ մոտիվացված է: Նա հաղթող է և միշտ կլինի: Սա շատ կարևոր է մեզ համար»,- ասել է Տուխելը մամուլի ասուլիսի ժամանակ։

2021/22 մրցաշրջանում 28-ամյա հարձակվողը լոնդոնյան ակումբի կազմում անցկացրել է 34 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 12 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը «Չելսիի» հետ ավարտվում է 2026 թվականի հունիսին։ Transfermarkt-ը Լուկակուին գնահատում է 100 միլիոն եվրո: