Ալեքսանդր Լակազետի համար պայքարում երկու հավակնորդ է նշմարվում

«Արսենալի» հարձակվող Ալեքսանդր Լակազետը, ամենայն հավանականությամբ, մրցաշրջանի ավարտից հետո կդառնա ազատ գործակալ:

Ֆրանսիացի ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է այս ամառ, իսկ կողմերը դեռ համաձայնության չեն եկել դրա երկարաձգման շուրջ։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։

Աղբյուրի համաձայն՝ 30-ամյա Լակազետի հետ պայմանագիր կնքելու հիմնական հավակնորդներ են համարվում երկու թիմեր։ Խոսքը ֆրանսիական  «Լիոնի»,  ինչպես նաև իսպանական «Բարսելոնայի» մասին է, որը ցանկանում է ուժեղացնել հարձակման գիծը;

Այս մրցաշրջանում Լակազետը բոլոր մրցաշարերում անցկացրած 29 խաղում դարձել է 6 գոլի և ութ գոլային փոխանցման հեղինակ: