Սերժի Ռոբերտոյի գործակալը քննադատել է Ժոան Լապորտային

Խոսեպ Մարիա Օրոբիտը, ով ներկայացնում է «Բարսելոնայի» կիսապաշտպան Սերժի Ռոբերտոյի շահերը քննադատել է ակումբի նախագահ Ժոան Լապորտային.

«Լապորտայի հայտարարությունը Ռոբերտոյի մասին չի համապատասխանում իրականությանը։

Նրանք ոչ մի առաջարկ չեն արել ֆուտբոլիստին։ Ռոբերտոն ցանկանում է մնալ և օգնել թիմին»,- ասել է գործակալը։