Կական դիմել է Պաոլո Մալդինիին՝ իր աջակցությունը հայտնելով «Միլանին»

«Միլանի» նախկին կիսապաշտպան Կական դիմել է ակումբի սպորտային տնօրեն Պաոլո Մալդինիին.

Որպես իսկական միլանիստա՝ հուսով եմ, որ «Միլանը» կնվաճի Իտալիայի չեմպիոնական տիտղոսը։

Հիմա իտալական ֆուտբոլը լավ մակարդակի վրա է, ես հավատում եմ մեր հաջողությանը»,-  բրազիլացու խոսքն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը։

Այժմ «Միլանն» զբաղեցնում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը՝ 3 միավորով գերազանցելով «Նապոլիին» և «Ինտերին»։