«Ռոման» նոր պայմանագիր կկնքի թիմի պաշտպանի հետ

«Ռոմայի» պաշտպան Ջանլուկա Մանչինին կերկարաձգի հռոմեական ակումբի հետ պայմանագրի ժամկետը: Այս մասին հայտնում է Romapress.net-ը:

Ըստ աղբյուրի՝ 25-ամյա խաղացողի և «գայլերի» միջև նոր համաձայնագիրը նախատեսված կլինի մինչև 2027 թվականը։ Իտալացի ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կկազմի 2,8 միլիոն եվրո:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռոմայի» գլխավոր տնօրեն Տիագու Պինտուն հաջորդ շաբաթ Մոնտե Կառլոյում նոր պայմանագրի շուրջ բանակցությունների համար կհանդիպի Հենրիխ Մխիթարյանի ներկայացուցիչների հետ: