Յուրգեն Կլոպը խոսել է Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի առողջական վիճակի մասին

«Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը կարող է խաղադաշտ վերադառնալ սպասվածից շուտ։

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտնել է, որ Տրենտը կարող է խաղալ «Ուոթֆորդի» դեմ՝ այսօր, կայանալիք խաղին։

«Այսօր Տրենտը մարզվել է առանց սահմանափակումների։

Բարեբախտաբար, երբեմն վնասվածքներն այնքան ծանր չեն լինում, որքան սպասվում է։

Երբեմն երկու շաբաթը բավական է վերականգնվելու, համար ինչպես Տրենտի դեպքում։

Այնպես որ, ֆիզիկապես նա պետք է լավ լինի և կարողանա խաղալ»,- Կլոպի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: