Կառլոս Սոլերը՝ անգլիական ակումբի դիտակետում

«Լիվերպուլը» հետաքրքրված է «Վալենսիայի» կիսապաշտպան Կառլոս Սոլերով, հայտնում է GolsMedia-ն։

Անգլիական ակումբն ուշադիր հետևում է ֆուտբոլիստի շուրջ ստեղծված իրավիճակին, ում պայմանագրի ժամկետը լրանում է 2023 թվականին։

Նախկինում լրատվամիջոցները իսպանացուն կապում էին «Յուվենտուս» հնարավոր տեղափոխության հետ։

Այս մրցաշրջանում Սոլերը «Վալենսիայի» կազմում անցկացրել է 28 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt-ը 25-ամյա իսպանացուն գնահատում է 50 միլիոն եվրո: