Ռոբերտ Լևանդովսկի. «Ես հասել եմ իմ կարիերայի գագաթնակետին»

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կարծում է, որ դեռ մի քանի տարի կկարողանա պահպանել ներկայիս մարզավիճակը:

«Ինձ համար ամեն տարին ավելի լավ է դասավորվում նախորդից։ 33 տարեկանում ես, հնարավոր է, հասել եմ իմ կարիերայի գագաթնակետին, բայց այդ մարզավիճակը հնարավոր է դեռ մի քանի տարի էլ պահպանել:

Դիետայի և մարզումների ռեժիմի փոփոխությունը, որին ես և կինս ձեռնամուխ եղանք, այժմ տալիս է իր պտուղները: Ես մրցանակ եմ ստացել համբերության համար, հիմա ես ուղղակի պտուղն եմ քաղում (այդ աշխատանքի)։ Հուսով եմ, որ սա կտևի որքան հնարավոր է երկար:

– Ձեզ համար վիրավորական կլինի՞, եթե «Բավարիան» ձեռք բերի ևս մեկ բարձրակարգ հարձակվողի: Օրինակ՝ Էրլինգ Հոլանդին։

– Ինձ համար այս հարցն անգամ արժանի չէ քննարկման։ Ես գիտեմ իմ գինը և միշտ կարծում եմ, որ պետք է խաղա նա, ով ավելի լավն է»,- ասել է լեհ ռմբարկուն FC Style Magazine-ին տված հարցազրույցում։