Ջանի Ինֆանտինո. «Մենք ռեկորդային եկամուտ կստանանք Մունդիալ-2022-ի ընթացքում

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն խոսել է գալիք Աշխարհի առաջնության եկամտաբերության մասին:

«Մենք ռեկորդային եկամուտ կստանանք Մունդիալ-2022-ի ընթացքում: Այն կկազմի մոտ 7 մլրդ դոլար»,- Ինֆանտինոյի խոսքը մեջբերում է The Straits Times-ը:

Աղբյուրը հայտնում է, որ այդ գումարը գոյանալու է հեռուստատեսային իրավունքների վաճառքի, հովանավորչական պայմանագրերի կնքման և մարկետինգային այլ քայլերի արդյունքում:

Հիշեցնենք, որ Աշխարհի առաջնությունն անցկացվելու է Կատարում 2022 թվականի նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը: