«Բարսելոնան» դեռևս նախորդ տարվա դեկտեմբերից պատրաստ է նոր պայմանագիր կնքել կիսապաշտպան Գավիի հետ , հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ իսպանացու հետ համաձայնագրի ժամկետի երկարաձգումը ժամանակի հարց է, և մնում է միայն համաձայնեցնել վերջին դետալները:
Նշվում է, որ այժմ կատալոնական ակումբն ավելի քան լավատեսորեն է տրամադրված և վստահ է, որ 17-ամյա խաղացողը կմնա «Կամպ Նոուում», որտեղ նա արդեն առանցքային ֆուտբոլիստ է դարձել:
Այս մրցաշրջանում Գավին Լա Լիգայում անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։