ՖԻՖԱ-ի կոնգրեսում այսօր՝ նիստի ընթացքում, որոշվել է Ռուսերենը դարձնել ՖԻՖԱ-ի պաշտոնական լեզուներից մեկը՝ տեղեկացնում է ֆուտբոլային կառույցի պաշտոնական կայքը:
Նախկինում ՖԻՖԱ-ի կանոնադրությամբ պաշտոնական լեզուները չորսն էին՝ անգլերեն, իսպաներեն, ֆրանսերեն և գերմաներեն։ Այժմ ռուսերենը ևս կդառնա պաշտոնական լեզու: