«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը հույս է հայտնել, որ հարձակվող Լիոնել Մեսսին կվերադառնա կատալոնական ակումբ։
«Ես կցանկանայի, որպեսզի Լեոն վերադառնար «Բարսա», բայց դա հեշտ չի լինի, քանի որ նա արդեն պայմանագիր ունի ՊՍԺ-ի հետ»,- Բուսկետսի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Արգենտինացին «Բարսելոնայից» հեռացավ 2021 թվականի հուլիսին՝ ազատ տրանսֆերով։ Նույն թվականի օգոստոսին 34-ամյա ռմբարկուն պայմանագիր կնքեց ՊՍԺ-ի հետ։ Լեոն փարիզյան ակումբի կազմում անցկացրած 26 խաղում խփել է 7 գոլ և կատարել 11 գոլային փոխանցում: