«Ռոման» և Հենրիխ Մխիթարյանը շարունակում են բանակցել

«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ, հայտնում է Calcioinpillole-Ն՝ հղում անելով La Gazzetta dello Sport-ին։

Իտալական ամսագիրը պնդում է, որ «գայլերն» առաջին առաջարկն են արել հայ ֆուտբոլիստին: Հռոմեական ակումբն առաջարկում է մեկ տարի ժամկետով երկարաձգել համաձայնագիրը՝ տարեկան 3 մլն եվրո աշխատավարձով, ինչպես նաև այն ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։

Մխիթարյանը, ինչպես նշվում է, համաձայն է պայմանագրի (1+1) սխեմային, բայց ցանկանում է տարեկան 4 մլն եվրո վաստակել, ինչպես նաև ստորագրման համար 2 մլն եվրո բոնուս ստանալ։

Ընթացիկ մրցաշրջանում 33-ամյա խաղացողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 36 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: