Նեյմարը մտադիր չէ հեռանալ ՊՍԺ-ից

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը մտադիր չէ հեռանալ փարիզյան ակումբից ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, հայտնում է Goal-ը։

Վերջին շրջանում բրազիլացին Չեմպիոնների Lիգայում անհաջող խաղից հետո երկրպագուների ու մամուլի կողմից քննադատության էր ենթարկվել։ Երկրպագուները սուլում էին նրան և Լիոնել Մեսսիին Մադրիդի «Ռեալին» պարտվելուց հետո թիմի հաջորդ խաղում:

Նշվում է, որ 30-ամյա բրազիլացու համար այդ միջադեպը նոր թիմ փնտրելու պատճառ չի դարձել։ Ավելին, նա երջանիկ է ներկայիս ակումբում և ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ հեռանալու մտադրություն չունի։