«Բեշիկթաշի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչն ասել է, որ ցանկանում է վերադառնալ Ա Սերիա։ Բոսնիացի ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Բարսելոնային»։
«Ես չեմ կորցնում Իտալիայի տեսադաշտը, դա իմ երկրորդ տունն է: Կարոտում եմ և ուզում եմ վերադառնալ։ Իտալիայի հավաքականի՝ աշխարհի առաջնությունից դուրս մնալը զարմացրեց ինձ: Հոգով ես իտալացի եմ»,- Պյանիչի խոսքերն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը։
31-ամյա խաղացողը «Բեշիկթաշում» հանդես է գալիս 2021 թվականի սեպտեմբերից։ Նրա վարձակալության պայմանագիրը թուրքական ակումբի հետ հաշվարկված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։
Իտալիայում կիսապաշտպանը 2011-ից 2014 թվականներին հանդես է եկել «Ռոմայում», իսկ 2016-ից 2020 թվականներին պաշտպանել է «Յուվենտուսի» գույները։