«Միլանի» պաշտպան Ալեսիո Ռոմանյոլին կարող է տեղափոխվել ԱՊԼ

«Նյուքասլը» հետաքրքրված է «Միլանի» պաշտպան Ալեսիո Ռոմանյոլիի ծառայություններով, հայտնում է Calciomercato-ն:

Իտալացի ֆուտբոլիստի ապագան այս մրցաշրջանից հետո «Սան Սիրոյում» անորոշ է, քանի որ նրա գործող պայմանագիրն ավարտվում է հունիսին:

Ինչպես հայտնում է Calciomercato-ն՝ կենտրոնական պաշտպանն ակումբը փոխելու մի քանի առաջարկներ է ստացել, այդ թվում՝ անգլիական ակումբից: Հաղորդվում է նաև, որ «Լացիոն» շարունակում է մնալ 27-ամյա խաղացողի հետ պայմանագիր կնքելու գլխավոր հավակնորդը:

Ընթացիկ մրցաշրջանում Ռոմանյոլին Ա Սերիայում անցկացրել է 18 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ: