Լուկաս Սելարայանը՝ ՄԼՍ-ի՝ մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ (լուսանկար)

«Կոլամբուս Կրյուի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանը ճանաչվել է ՄԼՍ-ի՝ մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ:

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը նախորդ ամսում մրցաշարում անցկացրած 4 խաղում խփել է 4 գոլ և կատարել 2 ասիստ:

Հավելենք, որ «Կոլամբուս Կրյուն» ՄԼՍ-ի արևելյան կոնֆերենցիայի 4 տուրից հետո վաստակել է 8 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը:

https://twitter.com/MLS/status/1509259320072024064