Եվրոպական ակումբները հետաքրքրված են Էդուարդ Սպերցյանի ծառայություններով

Կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ «Կրասնոդարից»։ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերով հետաքրքրված են եվրոպական առաջնությունների, այդ թվում՝ Ֆրանսիան ներկայացնող ակումբներ, հաղորդում է Metaratings.ru-ն։

Աղբյուրի տեղեկություններով՝ «ցլերի» ղեկավարության հետ համաձայնությամբ՝ Սպերցյանն ամռանը կքննարկի կոնկրետ առաջարկներ։

Ընդ որում՝ որոշ ակումբների ներկայացուցիչներ արդեն կապ են հաստատել կիսապաշտպանի շրջապատի հետ, սակայն «Կրասնոդարը» դեռ կոնկրետ առաջարկներ չի ստացել։ 21-ամյա խաղացողի պայմանագիրը ռուսական ակումբի հետ լրանում է 2024 թվականի հունիսին:

ՌՊԼ-ի 2021/22 մրցաշրջանում մասնակցած 19 խաղում հայ ֆուտբոլիստը դարձել է 6 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։