«Լայպցիգը» պատրաստվում է բանակցություններ սկսել կիսապաշտպան Քրիստոֆեր Նկունկուի հետ պայմանագիրը երկարաձգելու շուրջ, ինչը պայմանավորված է ֆուտբոլիստի նկատմամբ՝ տրանսֆերային հետաքրքրության աճով:
Ինչպես հայտնում է ESPN-ը, «Մանչեսթեր Յունայթեդը», «Լիվերպուլը», ՊՍԺ-ն, «Ռեալը», «Մանչեսթեր Սիթին», «Արսենալը» և «Բավարիան» հետևում են Նկունկույի շուրջ ստեղծված իրավիճակին:
24-ամյա ֆուտբոլիստ գործող պայմանագիրն ավարտվում է 2024 թվականին։
Այս մրցաշրջանում Նկունկուն «Լայպցիգի» կազմում անցկացրել է 39 հանդիպում՝ դառնալով 26 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։