«Բարսելոնան» կհետաձգի Դանի Օլմոյի տրանսֆերը

«Բարսելոնան» դեռևս հետաքրքրված է «Լայպցիգի» կիսապաշտպան Դանի Օլմոյի ծառայություններով, սակայն ամենայն հավանականությամբ, կկարողանա իրականացնել նրա տրանսֆերը միայն հաջորդ ամառ՝ հաղորդում է AS-ը։

Ըստ աղբյուրի՝ խնդիրը ֆուտբոլիստի բարձր տրանսֆերային արժեքն է։ Այս պահին գերմանական ակումբը 60 մլն եվրո է պահանջում նրա տրանսֆերի դիմաց։

Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա Օլմոն գերմանական կազմում անցկացրած 18 խաղում դարձել է 3 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ։ «Լայպցիգի» հետ նրա գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2024 թվականը։