«Լիոնը» ցանկանում է թիմում պահել պաշտպան Ջեյսոն Դենայերին, սակայն ինքը՝ ֆուտբոլիստը, չի շտապում երկարաձգել պայմանագիրը, հայտնում է RMC Sport-ը։
26-ամյա ֆուտբոլիստի և ֆրանսիական ակումբի միջև գործարքի ժամկետն ավարտվում է այս ամառ:
Նշվում է, որ պաշտպանը ցանկանում է հանդես գալ գրանդ ակումբում:
Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը Լիգա 1-ում անցկացրել է 14 հանդիպում և դարձել 3 գոլի հեղինակ։
Portal Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 17 միլիոն եվրո։