Սերխիո Ռամոսը 2 ամսվա դադարից հետո կարող է վերադառնալ խաղադաշտ

Պաշտպան Սերխիո Ռամոսը կարող է 2 ամսվա ընթացքում առաջին անգամ խաղալ ՊՍԺ-ի կազմում, հայտնում է Le Parisien-ը:

Իսպանացին, ով չորեքշաբթի օրը կդառնա 36 տարեկան, մարզվել է թիմի ընդհանուր խմբի հետ։ Աշխարհի և Եվրոպայի չեմպիոնը կարող է ընդգրկվել ՊՍԺ-ի հայտացուցակում՝ ապրիլի 3-ին կայանալիք Լիգա 1-ի 30-րդ տուրի «Լորյանի» դեմ խաղի համար:

Հիշեցնենք, որ Ռամոսը խաղադաշտ դուրս չի գալիս հունվարի 23-ից: Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ նա մկանային վնասվածք է ստացել։

Ընթացիկ մրցաշրջանում պաշտպանը, ով նախորդ ամռանը ազատ գործակալի կարգավիճակով միացավ փարիզյան ակումբին, Պոչետինոյի թիմի կազմում անցկացրել է ընդամենը 5 հանդիպում բոլոր մրցաշարերում և դարձել 1 գոլի հեղինակ։