Դորտմունդի «Բորուսիան» հարձակման գիծն ուժեղացնելու համար 2 թեկնածու ունի

«Չելսիի» հարձակվող Տիմո Վերները կարող է վերադառնալ Բունդեսլիգա։

Ըստ 90min-ի՝ Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստի տեղափոխությամբ հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիան»: 26-ամյա ռմբարկուից բացի՝ «իշամեղուները» դիտարկում են նաև «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Անտոնի Մարսիալի հետ պայմանագիր կնքելու տարբերակը։

Այս մրցաշրջանում Վերները «Չելսիի» կազմում անցկացրել է 28 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Մարսիալը, ով այժմ վարձավճարով հանդես է գալիս «Սևիլիայում», 2021/22 խաղաշրջանում ընդհանուր առմամբ մասնակցած 19 խաղում խփել է 2 գոլ ու կատարել 1 ասիստ: