Դիեգո Սիմեոնեն պնդում է, որպեսզի «Ատլետիկոն» պայմանագիր կնքի Պաուլո Դիբալայի հետ

«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մադրիդյան ակումբին հորդորում է այս ամռանը ձեռք բերել «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալային, հայտնում է լրագրող Դանիելե Լոնգոն:

28-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում մի քանի ակումբներ, սակայն ինքը՝ հարձակվողը, հակված է տեղափոխվել «Ատլետիկո», որը գլխավորում է իր հայրենակիցը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ արգենտինացին պայմանագրի ժամկետի ավարտից հետո ամռանը կլքի թուրինյան ակումբը՝ ազատ գործակալի կարգավիճակով:

Դիբալան «Յուվենտուս» է տեղափոխվել «Պալերմոյից» 2015 թվականին: «Բյանկոներիների» կազմում հարձակվողն անցկացրել է 283 հանդիպում, խփել է 113 գոլ և կատարել 48 գոլային փոխանցում: