«Լիդսի» հարձակվող Պատրիկ Բեմֆորդը ոտնաթաթի վնասվածքի պատճառով ռիսկի է դիմում բաց թողնել մրցաշրջանի մնացած հատվածը:
«Բժիշկների հետ խորհրդակցությունից հետո մենք կարող ենք հաստատել, որ Պատրիկ Բեմֆորդը ոտքի վնասվածք ունի: Դրականն այն է, որ Պատրիկը վիրահատության կարիք չի ունենա»,- ասվում է ակումբի տարածած հայտարարության մեջ:
Հաղորդվում է, որ վերականգնման մոտավոր ժամկետը կկազմի շուրջ 6 շաբաթ։
«Լիդսի» հարձակվողը բաց է թողել մրցաշրջանի մեծ մասը: Այս տարի 28-ամյա խաղացողը Պրեմիեր Լիգայում անցկացրել է 9 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։