Բունդեսլիգայի ակումբը հետաքրքրված է Արսեն Զախարյանի ծառայություններով

«Բայերը» հետաքրքրված է «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի ծառայություններով։

Ինչպես հայտնում է«РБ Спорт»-ը՝ 18-ամյա խաղացողը հայտնվել է լևերկուզենյան ակումբի թիրախում: Նշվում է, որ «Բայերի» ներկայացուցիչները հետեւում են 18-ամյա ֆուտբոլիստի խաղին։

Հիշեցնենք, որ Զախարյանը «Դինամոյի» սան է, որի հիմնական կազմում հանդես է գալիս 2021 թվականի հունվարից։