«Լիդսի» հարձակվող Ռաֆինյան համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը «Բարսելոնայի» հետ, հայտնում է Sport.es-ը:
Ըստ աղբյուրի՝ կողմերը պայմանավորվել են հնգամյա պայմանագրի կնքման շուրջ։
Ռաֆինյան ծրագրում է անտեսել այլ ակումբների առաջարկները՝ 2022 թվականի ամռանը «Բարսելոնա» տեղափոխվելու համար։
Հիշեցնենք, որ Ռաֆինյան «Լիդսում» հանդես է գալիս 2020 թվականի հոկտեմբերից՝ տեղափոխվելով ֆրանսիական «Ռենից» 18,6 միլիոն եվրոյի դիմաց:
Ընթացիկ մրցաշրջանում Ռաֆինյան Պրեմիեր Լիգայի 27 խաղում դարձել է 9 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:
Բրազիլացի ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է 2024 թվականի ամռանը։