«Չելսիի» պաշտպան Մարկոս Ալոնսոն մրցաշրջանի ավարտից հետո կարող է լքել լոնդոնյան ակումբը, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։
Աղբյուրի համաձայն՝ 31-ամյա խաղացողի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Ատլետիկոն»։
Ընթացիկ մրցաշրջանում իսպանացին «ազնվականների» կազմում անցկացրած 34 խաղում դարձել է 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Պաշտպանի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։
Ավելի վաղ Ալոնսոն ասել էր, որ երազում է խաղալ Իսպանիայի առաջնությունում։