Դիդյե Դեշամն ասել է, թե ինչով է Օրելյեն Տչուամենին գերազանցում Պոգբային

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը մեկնաբանել է կիսապաշտպան Օրելյեն Տչուամենի խաղը Կոտ դ’Իվուարի ընտրանու դեմ ընկերական հանդիպմանը (2:1):

«Տչուամենին բարձրակարգ խաղացող է: Նա մեծ պոտենցիալ ունի, գիտի, թե ինչպես վերահսկել խաղը: Օրելյենը դա ապացուցել է նախորդ խաղերում, երբ մեկնարկային կազմում էր կամ դուրս էր գալիս փոխարինման:

Նա ավելի լավ է խլում գնդակը, քան Պոգբան, ով ձգտում է հարձակողական խաղի: Նրանք իսկապես տանդեմ էին խաղում, իսկ երբեմն Գրիզմանի հետ եռյակ էին կազմում, ինչը կարևոր է»,- Դեշամի խոսքերն է մեջբերում GFFN-ը։

Հիշեցնենք, որ Կոտ դ’Իվուարի հետ հանդիպմանը (2:1) կիսապաշտպանը խփեց հաղթական գոլը։