Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Մարկո Վերատտին ԱԱ-2022-ից դուրս մնալուց հետո դիմել է «Սկուադրա աձուրայի» երկրպագուներին:
«Հեշտ է երախտապարտ լինել, երբ հաղթում ես: Բայց ես ուզում եմ շնորհակալություն հայտնել թիմին այն բանից հետո, երբ մենք չկարողացանք նվաճել ամենահիասքանչ և հետաքրքիր մրցաշարի ուղեգիրը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր մեծ եռանդով են աշխատում Իտալիայի հավաքականում։
Ցավոք սրտի, ֆուտբոլում ամեն ինչ չի ստացվում այնպես, ինչպես ցանկանում ես։ Մենք շատ հիասթափված ենք, բայց ցույց ենք տվել, որ քրտնաջան աշխատանքով, կիրքով և նվիրումով կարելի է հասնել անհնարինին։ Մենք շարունակելու ենք պայքարել, ֆուտբոլը մեր կիրքն է։
Նախ խնդրում եմ չքննադատել երիտասարդ խաղացողներին: Եթե ցանկանում եք, մեզ քննադատության ենթարկեք: Երբեմն մոռանում եք, որ մենք էլ ձեզ նման մարդիկ ենք»,- Վերատտիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։