«Ինտերի» ֆուտբոլիստը գրավել է «Բավարիայի» ուշադրությունը

«Ինտերի» կիսապաշտպան Դենզել Դյումֆրիսը հայտնվել է «Բավարիայի» թիրախում: Այս մասին հայտնում է Gazzettadello Sport-ը։

Ըստ աղբյուրի՝ մյունխենյան ակումբի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը հոլանդացի ֆուտբոլիստի տաղանդի երկրպագու է։ Գերմանիայի չեմպիոնները պատրաստ են ամռանը փորձել ձեռք բերել 25-ամյա խաղացողին։

«Ինտերը» չի ցանկանում վաճառել Դյումֆրիսի տրանսֆերը, բայց լավ առաջարկ ստանալու դեպքում «ներաձուրիները» կարող են դիտարկել այն:

Հավելենք, որ պաշտպանն այս մրցաշրջանում անցկացրել է 36 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ «Ինտերի» հետ նրա պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2025 թվականը: