«Յուվենտուսը» կրկին կփորձի հրավիրել Դոմենիկո Բերարդիին

«Յուվենտուսը» դեռևս հետաքրքրված է «Սասուոլոյի» կիսապաշտպան Դոմենիկո Բերարդիի ծառայություններով, հայտնում է Tuttosport-ը:

Ըստ աղբյուրի՝ 27-ամյա խաղացողի հետ հավակնում են պայմանագիր կնքել նաև «Նապոլին» և «Միլանը»:

Բերարդիի գործող պայմանագիրը «Սասուոլոյի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: Ակումբը պատրաստ է բաժանվել իտալացի ֆուտբոլիստից 35 միլիոն եվրոյի դիմաց։

Կիսապաշտպանն Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 26 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ: