Բրազիլացի նախկին պաշտպան Կաֆուն կարծիք է հայտնել «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու ապագայի մասին։
«Ինչո՞ւ պետք է Լևանդովսկին հեռանա «Բավարիայից»: Նա խաղում է մեծ թիմում և լավ է հանդես գալիս: «Բավարիայում» խաղալն օգնեց Լևանդովսկուն դառնալ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը»,- աշխարհի կրկնակի չեմպիոնի խոսքերն է մեջբերում Spox-ը:
Լեհ ռմբարկուն 2021/22 մրցաշրջանում «Բավարիայի» կազմում անցկացրած 37 խաղում խփել է 45 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։ 33-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։