Նիդեռլանդների ազգային հավաքականի նախկին հարձակվող Ռուդ վան Նիստելռոյն ամռանը կգլխավորի ՊՍՎ-ն՝ հաղորդում է De Telegraaf-ը։
Ըստ աղբյուրի՝ կողմերի միջև բանակցությունները հաջողությամբ ավարտվել են և հոլանդացին տվել է իր համաձայնությունը։
Նախկին հարձակվողը ՊՍՎ-ի համակարգում աշխատում է 2016 թվականից, նա գլխավորում է ՊՍՎ-ի երիտասարդական թիմը։