Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը արձագանքել է 2022 թվականի Աշխարհի առաջնության փլեյ-օֆֆում Իտալիայի՝ Մակեդոնիայից կրած պարտությանը։
«Իտալիայի պարտությունը մեծ անակնկալ էր: Ակնհայտ է, որ բոլոր թիմերն էլ որոշակի ցիկլ են անցնում: Կամ իտալացիները հասել են իրենց ցիկլի ավարտին, կամ թիմը հագեցել է հաղթանակներից։
Պարտությունը իրոք շոկային էր, սակայն նրանք շուտով կվերականգնվեն»,- ասել է Սաութգեյթը: