«Բարսելոնայի» նորեկ Ֆերան Տորեսն ակումբին խորհուրդ է տվել ուժեղացնել պաշտպանության ձախ եզրը։
Fichajes-ի հաղորդմամբ՝ իսպանացին «կապտառնագույններին» խորհուրդ է տվել գնել «Մանչեսթեր Սիթիում» իր նախկին թիմակից Ալեքսանդր Զինչենկոյին։
25-ամյա ուկրաինացու շուկայական արժեքը 25 մլն եվրո է գնահատվում։
Նրա՝ գործող պայմանագիրն ներկայիս ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսը։
Ընթացիկ մրցաշրջանում Զինչենկոն «քաղաքաբնակների» կազմում անցկացրած 18 խաղում 2 գոլային փոխանցման հեղինակ է դարձել։