Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը մերժել է «Մանչեսթեր Սիթիի»՝ շաբաթական 600.000 եվրո աշխատավարձով առաջարկը, պնդում է AS-ը։
Ընդհանուր առմամբ, նորվեգացին առաջարկն ընդունելու դեպքում կվաստակեր տարեկան 28 միլիոն եվրո։ Սակայն հաղորդվում է, որ դա 21-ամյա ռմբարկուի վերջնական որոշումը չէ։
Հոլանդը մտադիր է սպասել Մադրիդի «Ռեալի» առաջարկին։ Աղբյուրը կարծում է, որ հարձակվողի վերջնական որոշումը կախված կլինի ոչ միայն ֆինանսական ասպեկտից:
Այս մրցաշրջանում Հոլանդը «Բորուսիայի» կազմում անցկացրել է 23 հանդիպում՝ դառնալով 23 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։