Բրունո Ֆերնանդեշը նոր պայմանագիր կկնքի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ

Կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշը կշարունակի հանդես գալ «Մանչեսթեր Յունայթեդում»:

Պորտուգալացին մանկունիանցիների հետ նոր պայմանագիր է համաձայնեցրել։

Նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2027 թվականի ամառ։ Պայմանագրով Ֆերնանդեշը տարեկան կվաստակի 16 միլիոն եվրո։

Պորտուգալացին «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2020 թվականից։

Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա կիսապաշտպանը մասնակցել է 37 հանդիպման՝ դառնալով 9 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ: