Ջորջիո Կյելինին և Լեոնարդո Բոնուչչին կարող են բաց թողնել Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղը

«Յուվենտուսի» պաշտպաններ Ջորջիո Կյելինին և Լեոնարդո Բոնուչչին կարող են բաց թողնել ԱԱ-2022-ի՝ Հյուսիսային Մակեդոնիայի դեմ անցումային խաղը։

Ինչպես հայտնում է Football Italia-ն՝ Բոնուչչին չի մասնակցել ազգային հավաքականի ամբողջական մարզմանը։ Աղբյուրի տեղեկություններով՝ ֆուտբոլիստը հանդիպումը կսկսի պահեստայինների նստարանից: Ինչ վերաբերում է Կյելինիին, ապա 37-ամյա խաղացողին հանգիստ կտրվի փլեյ-օֆֆի եզրափակիչց առաջ, քանի որ նա 100 տոկոսով պատրաստ չէ:

Նշվում է, որ Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին վերջին պահին կընտրի կենտրոնական պաշտպանների հիմնական զույգը։ Թեկնածուների թվում են՝ Ալեսանդրո Բաստոնին («Ինտեր»), Ֆրանչեսկո Աչերբին («Լացիո») և Ջանլուկա Մանչինին («Ռոմա»):

Իտալիայի և Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականների միջև հանդիպումը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 23:45-ին։