Էդուարդ Սպերցյանը հավակնում է դառնալ ՌՊԼ-ի՝ փետրվար-մարտ ամիսների լավագույն ֆուտբոլիստ

Ռուսաստանի Պրեմիեր Լիգան հրապարակել է փետրվար և մարտ ամիսների լավագույն խաղացողի մրցանակի 5 հավակնորդների անունները։

Հավակնորդների թվում է «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը (3 խաղ, 3 գոլ): Լավագույնի կոչման համար կպայքարեն նաև Յուսուֆ Յազիջին, ԲԿՄԱ (4 հանդիպում, 6 գոլ), Վիլսոն Իզիդորը, «Լոկոմոտիվ» (3 հանդիպում, 3 գոլ, 1 գոլային փոխանցում), Ռիֆատ Ժեմալետդինովը, «Լոկոմոտիվ» (3 հանդիպում, 1 գոլ, 2 գոլային փոխանցում), ինչպես նաև Վիտալի Լիսակովիչը, «Ռուբին» (3 հանդիպում, 3 գոլ, 1 գոլային փոխանցում):

Հաղթողը կորոշվի երկրպագուների, ՌՊԼ-ի փորձագետների և «Матч Премьер»-ի փորձագետների քվեարկության արդյունքների հիման վրա: Քվեարկել կարող եք հետևյալ հղումով։

https://twitter.com/premierliga_en/status/1506904075358593027