Արգենտինայի հավաքականի հարձակվողը բաց կթողնի թիմի առաջիկա խաղերը

Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիան հայտարարել է, որ «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը բաց կթողնի ԱԱ-2022-ի ընտրական փուլի Վենեսուելայի և Էկվադորի դեմ հանդիպումները։ Պատճառն այն է, որ 24-ամյա խաղացողի COVID-19 թեստը դրական է եղել։

Երկու հանդիպումը բաց կթողնի նաև «Այաքսի» պաշտպան Լիսանդրո Մարտինեսը, ով ձախ ազդրի վնասվածքի պատճառով դուրս է մնացել շարքից:

Նշենք, որ Արգենտինայի հավաքականը մարտի 26-ին Բուենոս Այրեսում կխաղա Վենեսուելայի հետ, իսկ մարտի 30-ին Գուայակիլում կհանդիպի Էկվադորին։

Հիշեցնենք, որ արգենտինացիները ժամանակից շուտ ապահովեցին իրենց մասնակցությունը Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարին: