Օլիվյե Ժիրուն Կարիմ Բենզեմայի փոխարեն հրավիրվել է Ֆրանսիայի հավաքական

«Միլանի» հարձակվող Օլիվյե Ժիրուն հրավիրվել է Ֆրանսիայի հավաքական:

Ազգային թիմում 35-ամյա խաղացողը կփոխարինի վնասվածք ստացած հարձակվող Կարիմ Բենզեմային։

Աշխարհի գործող չեմպիոններն ընկերական հանդիպումներ կանցկացնեն Կոտ դ’Իվուարի (մարտի 25) և Հարավաֆրիկյան Հանրապետության հավաքականի (մարտի 29) հետ:

Հավելենք, որ Ժիրուն այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում միասին 11 գոլ է խփել «Միլանի» կազմում: