Թոնի Կրոս. ««Բարսելոնայի» նկատմամբ 5 անընդմեջ հաղթանակը վստահություն է հաղորդում»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Թոնի Կրոսը կիսվել է «Բարսելոնայի» նկատմամբ 5 անընդմեջ հաղթանակների շարքի մասին իր կարծիքով։

«Դա մեզ չի օգնում, բայց վստահություն է հաղորդում: Մենք ցանկանում ենք երկարացնել այդ հաղթական շարքը»,- գերմանացի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում As-ը։

«Ռեալ» – «Բարսելոնա» հանդիպումը կկայանա մարտի 20-ին Մադրիդում: Մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:55-ին։