Հարի Քեյնն ԱՊԼ-ի պատմության լավագույն ռմբարկուների ցանկում բարձրացավ 5-րդ հորիզոնական

Մարտի 16-ին Պրեմիեր Lիգայի 16-րդ տուրի հետաձգված խաղում «Թոթենհեմը» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց «Բրայթոնին»:

«Խցանների» հարձակվող Հարի Քեյնը խփել է իր թիմի երկրորդ գոլը։ Այն 28-ամյա ռմբարկուի համար 178-րդն էր ԱՊԼ-ում։ Նա այս ցուցանիշով շրջանցեց «Չելսիի» լեգենդ Ֆրենկ Լեմպարդին և Պրեմիեր Լիգայի պատմության լավագույն ռմբարկուների ցանկում զբաղեցրել 5-րդ հորիզոնականը։

Քեյնի ամենամոտ թիրախը Սերխիո Ագուերոն է, ով Անգլիայի առաջնությունում իր հաշվին 184 գոլ ունի: 260 գոլով ռեկորդակիրը լեգենդար Ալան Շիրերն է։