«Բավարիան» հույս ունի մինչև մրցաշրջանի ավարտը նոր պայմանագիր կնքել Լևանդովսկու հետ

«Բավարիայի» ղեկավարությունը հույս ունի երկարաձգել պայմանագիրը հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու հետ։ Մյունխենյան ակումբը ցանկանում է դա անել մինչև ամառ: Այս մասին հայտնում է Sport1.de-ն։

Հատկանշական է, որ բանակցությունները դեռ չեն սկսվել։ Գործող պայմանագիրն ավարտվում է 2023 թվականի ամռանը։ Նշվում է, որ կողմերի միջև տարաձայնություններ կան 33-ամյա հարձակվողի աշխատավարձի հարցում։

Ավելի վաղ Լևանդովսկու գործակալը կորոնավիրուսի համավարակի պայմաններում «Բավարիայից» պահանջել էր բարձրացնել ֆուտբոլիստի աշխատավարձը, որը կգերազանցի տարեկան 25 միլիոն եվրոյի շեմը։