ԱՊԼ-ի 2 ակումբ ցանկանում է հրավիրել Ռոնալդ Արաուխոյին

«Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոյի ապագան մնում է անորոշ, քանի որ նրա պայմանագիրը կատալոնական ակումբի հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը:

Ըստ ինսայդեր Ժերար Ռոմերոյի՝ ուրուգվայցի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը» և «Արսենալը»:

Աղբյուրի փոխանցմամբ՝ անգլիական ակումբները 23-ամյա պաշտպանին ավելի շահավետ պայմանագրեր են առաջարկում՝ «Յունայթեդը» տարեկան 8 միլիոն եվրո, «Արսենալը»՝ 6 միլիոն։

«Բարսելոնան» իր առաջնահերթություններից է համարում Արաուխոյի հետ պայմանագրի ժամկետի երկարաձգումը: