Զլատան Իբրահիմովիչը հրավիրվել է Շվեդիայի հավաքական (լուսանկար)

Շվեդիայի հավաքականը հրապարակել է 2022 թվականի աշխարհի առաջնության անցումային խաղերի համար հրավիրված ֆուտբոլիստների ցանկը։

25 խաղացողից բաղկացած հայտացուցակում է ընդգրկվել նաև «Միլանի» 40-ամյա հարձակվող Զլատան Իբրահիմովիչը:

Կիսաեզրափակչի անցումային հանդիպմանը Շվեդիայի ընտրանին մարտի 24-ին կխաղա Չեխիայի հավաքականի հետ, իսկ դիմակայության հաղթողը կմրցի Լեհաստանի դեմ:

Изображение