«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը մեկնաբանել է իր թիմի՝ Չեմպիոնների Լիգայից դուրս մնալու փաստը:
«Կարծում եմ՝ մենք շատ լավ առաջին խաղակես անցկացրինք: Պետք է պահեինք բարձր տեմպը։ Մի քանի լավ պահ ունեինք, բայց դրանք չհաջողվեց գոլի վերածել:
Երկրորդ խաղակեսում մեզ համար հեշտ չէր, մրցավարի կայացրած մի շարք որոշումներ մեղմ ասած տարօրինակ էին. չէի ասի, որ դրանք որոշիչ դեր խաղացին, բայց մրցավարը շատ հաճախ սխալվում էր»,- Ռանգնիկի խոսքն է մեջբերում BBC-ն։