Պաշտոնական. Spotify-ի ընկերությունը «Բարսելոնայի» հովանավոր

«Բարսելոնան» հայտարարել է Spotify-ի հետ համագործակցության մեկնարկի մասին։

Հաջորդ մրցաշրջանից սկսած ակումբի տիտղոսային հովանավորը կլինի շվեդական երաժշտական և հոսքային ծառայությունը։ Գործարքը նախատեսված է չորս տարով։

Գործարքի շրջանակներում «Բարսայի»  մարզադաշտը կվերանվանվի Spotify Camp Nou:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ակումբը Spotify-ի հետ պայմանագրով կստանա տարեկան մոտ 300 միլիոն եվրո։