Հայաստանի Մ-19 հավաքականը սկսել է նախապատրասվել էլիտ ռաունդին

ՈւԵՖԱ Մ-19 ԵՎՐՈ էլիտ ռաունդին ընդառաջ՝ Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը մարտի 18-21-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Գլխավոր մարզիչ Վարազդատ Ավետիսյանը հավաքին և մրցաշարին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․

Դարպասապահներ

Ռաֆայել Մանասյան – ԲԿՄԱ

Անդրանիկ Մարտիրոսյան – ԲԿՄԱ

Պաշտպաններ

Գոռ Առաքելյան – ԲԿՄԱ

Հովհաննես Գևորգյան – ԲԿՄԱ

Յուրի Մարտիրոսյան – ԲԿՄԱ

Դավիթ Սարգսյան – ԲԿՄԱ

Ռուբեն Աբրահամյան – ԲԿՄԱ

Էրիկ Սմբատյան – «Արարատ-Արմենիա»

Նարեկ Դավթյան – «Ուրարտու»

Կիսապաշտպաններ

Նարեկ Մանուկյան – «Կալուգա» (Ռուսաստան)

Էդգար Փիլոյան – «Վիստա Գելենջիկ» (Ռուսաստան)

Տիգրան Սարգսյան – ԲԿՄԱ

Հարություն Ասատրյան – ԲԿՄԱ

Սպարտակ Հայրապետյան – ԲԿՄԱ

Վահրամ Մասխուդյան – ԲԿՄԱ

Վլադիմիր Մուրադյան – ԲԿՄԱ

Համլետ Մինասյան – ԲԿՄԱ

Համլետ Սարգսյան «Ուրարտու»

Հարձակվողներ

Լևոն Վարդանյան – «Փյունիկ»

Միսակ Հակոբյան – ԲԿՄԱ

Մարտի 21-ին Հայաստանի Մ-19 ընտրանին կմեկնի Անգլիա, որտեղ կկայանան ՈւԵՖԱ Մ-19 ԵՎՐՈ էլիտ ռաունդի երրորդ խմբի հանդիպումները։ Հայաստանի Մ-19 հավաքականի խաղացանկին կարող եք ծանոթանալ այստեղ։